News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այլ կուսակցության անդամը մեկ ուրիշ կուսակցության վարքագծի մասին, թե ինչ կանի, կամ չի անի, ճիշտ չէ, որ խոսի։

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Ստեփան Մարգարյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում։

Նա շեշտեց, որ ԲՀԿ-ն ինքը կորոշի՝ ինչ կանի եւ ինչ չի անի։

Ստեփան Մարգարյանն ասաց նաեւ, որ իրենց քաղաքական օրակարգի մասին պարբերաբար հայտարարություն անում են, այդ թվում՝ առաջիկա ծրագրերի եւ անելիքների մասին։ Հարցին, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը կա ԲՀԿ-ի օրակարգում, պատգամավորն ասաց հետեւյալը. «Այս պահին նման հայտարարություն չի եղել, այս պահին մեր օրակարգում Կառավարության հրաժարականն է, հետո կտեսնենք, թե ինչ կլինի հետագայում»։

Տպել
Ամենաշատ