News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե Ուկրաինան ապագայում ԵՄ մաս դառնալու ցանկություն ունի, ապա պետք է շատ երկար զարգանա, լրագրողներին ասել է Էստոնիայում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Հանես Ռումը:

Ըստ նրա՝ զարգացումը կարճ ժամանակում չի կատարվի, քանի որ տնտեսական իմաստով պետք է հասնել մի մակարդակի, որը հնարավորություն կտա մյուս երկրների հետ նույն մակարդակում գործել: Բացի այդ, պետք է լինի դատական անկախ համակարգ, ինչը առայսօր չի եղել:  Ամեն մի երկիր պետք է բազմաթիվ պահանջների համապատասխանի:

Ռումը նշել է, որ ճգնաժամից հետո ասում էին, թե Ուկրաինային հարկավոր է տալ ազդանշան, որ երբեւէ կարող է ԵՄ անդամ դառնալ, բայց իրականում պետք է գիտակցել, որ պետք է երկար զարգանալ: Նա նաեւ ընդգծել է, որ Ուկրաինային աջակցելու եւ նրա հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում ԵՄ-ի պատրաստակամությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ Ուկրաինային օգնելու համար է:

 «Եթե Ռուսաստանը հետագա գործողություններ ձեռնարկի, որոնք չեն բխում միջազգային իրավունքից, ապա ԵՄ-ն ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել ոչ թե անհատների, այլ տնտեսության դեմ: Մյուս կողմից, հայտնի է, որ Ռուսաստանն ի պատասխան եւս կարող է պատժամիջոցներ կիրառել, ինչն անկասկած կազդի ԵՄ-ի վրա»,- հայտարարել է նա:

Նշենք, լրագրողների Էստոնիա այցը կազմակերպել է Հայաստանում ԵՄ կենտրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ