News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԷՄԳ-ը Մեծամորի ատոմակայանի հետ կապված պահանջներ չունի: NEWS.am-ի թղթակցին Հայաստանի կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ Վանիկ Ներսիսյանն ասաց, որ նախօրեին Վիեննայում Միջուկային անվտանգության համաձայնագրի անդամ երկրների հաշվետվությունների քննարկման ընթացքում ներկայացվել է Հայաստանի հաշվետվությունը, որը ընդունվել եւ քննարկվել է: Հայկական պատվիրակության անդամները պատասխանել են մասնակիցների հարցերին:

«Կայանի անվտանգության հետ կապված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Հաշվետվությունը անգամ աննշան պահանջներ չի հարուցել», - ընդգծել է Վանիկ Ներսիսյանը:

Պատասխանելով դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը փորձում է շահարկել սեյսմիկ գոտում ԱԷԿ-ի առկայության հարցը, զրուցակիցն ասաց, որ մի բան են քաղաքական հայտարարությունն ու հորինվածքները, այլ բան՝ փորձագետների կարծիքը: Փորձագետները կայանին ներկայացվող պահանջներ չունեն, ընդգծել է  Վ. Ներսիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ