News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի N զորամասի ժամկետային զինծառայող Գառնիկ Մ.-ն մեղադրվում է ծառայությունից խուսափելու համար ստահոդ լուրեր տարածելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին: Զինվորը ծառայությունից խուսափելու համար զորամասում դրսեւորել է շինծու պահվածք՝ համածառայակիցների եւ սպայական անձնակազմի շրջանում խաբեությամբ տարածել է ստահոդ լուրեր, թե ինքը նույնասեռական է, ինչի պատճառով էլ տեղափոխվել է ՊՆ ԵԿԶՀ-ի հոգեբուժական բաժանմունք եւ ընդունվել ստացիոնար բուժման:

Գառնիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է կալանք՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:

Տպել
Ամենաշատ