News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավելի քան համոզված եմ, որ հասարակությունը սպասում է մեր կտրուկ գործողություններին: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Տարիներ շարունակ մենք ականտեսն ենք եղել եւ ականատեսն ենք լինում կառավարության՝ ոչ արդյունավետ գործունեության: Մասնավորապես, այս տարիների ընթացքում կառավարության անարդյունավետ գործունեությունը, արտագաղթը, գործազրկության աճող տեմպերը, աղքատության՝ 40% հասնող շեմը եւ այն մեծ անվստահության շեմը, որ մեր հասարակության առջեւ է ծառացած, այլեւս քաղաքական ուժերին մտածելու եւ մտահոգվելու տեղիք են տալիս:

Տեւական ժամանակ է, ինչ 4 խորհրդարանական ոչ իշխանական ուժերը արդյունավետ համագործակցում են եւ գործունեություն են ծավալում: Շուտով այս համագործակցության գործնական ծիլերին բոլորը ականտես կլինեն»,-ասել է նա:

ԲՀԿ-ական պատգամավորը կոչ է արել մնացած 3 քաղաքական ուժերի, երիտասարդական կազմակերպություններին, ՀԱԿ Երիտասարդական միությանը, ՀՅԴ երիտասարդական միությանն ու «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միությանը, «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միավորմանը, համախմբվել, ձեւավորել միասնական գործնական օրակարգ, որտեղ ամփոփվելու են ներկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները:

«Մենք միասնական ենք, հասարակությունը սպասում է մեր միասնական գործողություններին եւ այս բարձր ամբիոնից միեւնույն ժամանակ կոչ եմ անում՝ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր նստած են իրենց բնակարաններում, հասարակական միավորումներին, մարդկանց, ովքեր մտահոգ են այսօրվա եւ վաղվա օրով, համախմբվեն մեր միասնական գործին, որ կարողանանք միասնական գործունեություն ծավալել եւ մեր ուզած փոփոխությանը հասնել: Մենք կարող ենք սա կազմակերպել միասին, եւ ավելի քան համոզված եմ, որ հասարակությունը սպասում է մեր կտրուկ գործողություններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ