News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ժոզե Մանուել Բարոզուն Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին խորհուրդ է տվել լքել երկիրը: Այս մասին նախկին նախագահը հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստալիքին տված հարցազրույցում:

Ըստ Սահակաշվիլիի՝ նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելի նախաձեռնությամբ կայացել է նրա երկու այցերը՝ մեկը Եվրախորհրդարան՝ Ռոմպոյի մոտ, մյուսը՝ ԵՄ նախագահ Բարրոզուի:

«Բարոզուն ասել է ինձ, որ երբ կառավարությունը կալանավորի ինձ, ոչ ոք ինձ չի համոզի, որ դա Պուտինի կառավարության կողմից չի վերահսկվում, եւ ես կլինեմ առաջինը, ով կդնի Վրատանի հետագա առաջխաղացման կասեցման հարցը: Դու կարող ես մնալ Վրաստանում ու այդ ժամանակ բանտում կհայտնվես ու մենք ձեռքերս կլվանանք ու Վրաստանը Պուտինին կհանձնենք: Նա ասել է ինձ այս բառերը: Եթե չես ուզում, որոշ ժամանակով հեռացիր ու թույլ մի տուր, որ նա անի այդ քայլը»,-ասել է Սահակաշվիլին:

Նրա տեղեկությունների համաձայն՝ այդ հարցին անդրադարձել են նաեւ պետքարտուղարության մի քանի ղեկավարներ, այդ թվում՝ Ջոն Քերրին, հաղորդում է Գրուզիա Online-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ