News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարկ Ցուկերբերգը պատրաստվում է վերջնականապես եւ անվերադարձ Facebook-ի օգտատերերին վիրտուալ իրականություն մխրճել: Սոցիալական ցանցի հիմնադիրն իր անձնական էջում տեղեկացրել է, որ Facebook-ը գնելու է վիրտուալ սարքավորումներ մշակող Oculus VR Inc ընկերությունը: Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն, գործարքի արժեքը 2 մլրդ դոլար է: Ընդ որում, Oculus-ին կանխիկ 400 մլն են վճարելու, իսկ մնացած 23.1 միլիոնը՝  Facebook-ի բաժնետոմսերով: Բացի այդ, որոշակի ձեռքբերումների պարագայում Oculus-ը Facebook-ից լրացուցիչ 300 մլն դոլար կստանա:

Oculus-ը վիրտուալ Oculus Rift իրականության սաղավարտների մշակողն է: Առայժմ այն հիմնականում խաղերում են օգտագործում: Սակայն Facebook-ը կարծում է, որ ապագայում այն կօգնի վիրտուալ շփումը նոր մակարդակի բարձրացնել: Այս մասին տեղեկացնում է Slon.ru-ը:

«Եվ սա միայն սկիզբն է: Պատկերացրեք՝ նստած եք դատարանի դահլիճում, սովորում եք ամբողջ աշխարհից ուսանողների եւ ուսուցիչների հետ կամ բժշկի հետ դեմ առ դեմ խորհրդակցում եք՝ պարզապես տանը նստելով եւ ակնոց դնելով: Այդ իսկապես նոր հարթակ կլինի, որտեղ դուք կկարողանաք ֆիզիկական ներկայություն զգալ»,- պատկերացնում է Ցուկերբերգը:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս Facebook-ը հայտարարել էր WhatsApp բջջային մենեջերը գնելու մասին, ինչի համար դրամական միջոցներով եւ ակցիաներով 19 մլրդ դոլար էր վճարել: 2012 թվականին Facebook-ը 1 մլրդ դոլարով ձեռք էր բերել նաեւ Instagram-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ