News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Jaguar բրենդը իր գովազդների մեջ մեկ անգամ չէ, որ ներգրավել է առաջատար բրիտանացի դերասանների: Նրանց թվում են Բեն Քինգսլին, Թոմ Հիդդլսթոնը ու Մարկ Սթրոնգը: Այժմ նրանց է միացնել նաեւ Բենեդիկտ Կամբերբեթչը, որը հանրահայտ «Շերլոք» հեռուստասերիալի գլխավոր դերակատարն է:

Դերասանը միայն ընթերցում է գովազդի տեքստը, սակայն նրա ձայնն իր ուրույն հմայքն է հաղորդում դրան: Նա ասում է. «Ոմանք չգիտեն, որ Jaguar-ը «լյուքս» կարգի արագ աճող բրենդերից է: Սակայն նրանք դա հաստատ գիտեն»: «Նրանք»-ը Audi, Mercedes եւBMW-ի երեք սեւ մեքենաներն են: Երբ Յագուարի լույսերը վառվում են, մյուս մեքենաներն անհետանում են: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ