News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Ես իրավունք ունեմ արյանս գնով երեխաներիս համար գումար վաստակել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողով ներխուժած եւ ինքնասպանության փորձ կատարած Աշոտը:

Նրա խոսքով՝ ֆինանսական անելանելի վիճակում գտնվելու պատճառով է որոշել ինքնասպան լինել խորհրդարանի անցագրային կետում, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաներն իր ընտանիքին, մանկատանը գտնվող իր երկու երեխաներին աջակցություն ցուցաբերեն: Աշոտի խոսքով՝ ապրուստի միակ միջոցը փոքրիկ սրբապատկերներ վաճառելն է. «Եթե ինձ այստեղ չօգնեին, գումար չտային, ես ինքնասպան կլինեի»:

Հարցին, թե ով է իրեն գումար փոխանցել, Աշոտն ասաց, որ չգիտի՝ անվտանգության աշխատակիցնե՞ր են եղել, թե պաշտոնյաներ:

«Շան տղա կլինեի, եթե չգնայի, ինձ մոստից չգցեի»,-ասաց նա:

Ազգային ժողովից դուրս գալիս տղամարդը փորձում էր տաքսի կանգնեցնել, սակայն դա նրան չհաջողվեց եւ նա քայլեց Օպերայի ուղղությամբ:

ԱԺ անվտանգության աշխատակիցները լրագրողների հետ զրույցում հրաժարվեցին ասել, թե Աշոտին ինչքան գումար են հատկացրել:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 26-ին ժամը 14:30-ի սահմաններում մոտ 40-50 տարեկան մի տղամարդ դանակը ձեռքին մտել է Ազգային ժողով, բարձրացրել վերնաշապիկը եւ սպառնացել ինքնասպանություն գործել. Նա պահանջել է հանդիպում երկրի նախագահի հետ: Նա բողոքել է, թե. «Հազար անգամ դիմում եմ գրել, հացի փող եմ պահանջել, բայց ոչ ոեք չի արձագանքում իմ դիմումին: Էդ դեպքում ինձ կդանակահարեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ