News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանը չպետք է դեպքերից առաջ ընկնի ՝ ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագիր ստանալու հետ կապված: Այս մասին վրացական «Առաջին ալիքի» հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի սեպտեմբերին կայանալիք գագաթաժողովի հարցը:

«Վրաց ժողովուրդը չպետք է դեպքերից առաջ ընկնի՝ ժամանակից շուտ ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագիր ստանալու համար: Մենք դեռ բարձր մակարդակով այս հարցը չենք քննարկել: Իհարկե, ձեր երկիրը շատ բան է արել ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհին, սակայն այսօր այն ընտրության առաջ է կանգնած՝ զարգացման ինչ ճանապարհ ընտրել: Մենք խոստանում ենք, որ ձեզ կօգնենք դա անել: Սակայն տվյալ փուլում մենք պետք է կառավարենք մեր իղձերը եւ սպասելիքները: Ես չեմ որոշելու՝ կստանա արդյոք Վրաստանն առաջիկայում ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագիր, թե այլ բան:

Կարծում եմ՝ պետք է առաջ շարժվենք աստիճանաբար: Ես դեռ դաշինքի ընդլայնմանը վերաբերող ոչ մի նոր կարգի մասին չեմ լսել», - նշել է Ապաթուրայը:

Միաժամանակ նա վստահ է, որ «սեպտեմբերին նոր առաջընթաց քայլ կձեռնարկվի, եւ Վրաստանը գոհ կմնա», հայտնում է «Գռուզիա Online»-ը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ