News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի կարող այցելել միայն երկու երկիր՝ Ռուսաստան եւ Վրաստան: Այս մասին նա հայտարարել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Սահակաշվիլին նշել է, որ «որքան էլ նրանք խոսեն», իր «տեղաշարժը ոչ ոք չի սահմանափակում»:

«Ես պետք է ժամանեմ Թբիլիսի եւ իրականացնեմ Պուտին երազա՞նքը: Ես կշարունակեմ անել այն, ինչ արել եմ որպես ազատ մարդ: Ես ուզում եմ ասել, որ այդ առումով կյանքը հեշտ չէ, որ շրջում եմ առանց թիկնազորի, մտնում եմ Նյու Յորքի մետրո: Ընդ որում, միայն Կիեւում է ինձ ուղեկցում նրանց թիկնազորը, դա աշխարհում միակ վայրն է, որտեղ որեւէ մեկն ինձ ուղեկցում է»,-ասել է Սահակաշվիլին:

Նրա խոսքով՝ Պուտինը հրապարակավ հայտարարել է, որ Սահակաշվիլիին պետք է ոչնչացնել: «Դեռեւս կարողանում եմ տեղաշարժվել եւ իրականացնել իմ ծրագրերը: Ես այսուհետ եւս դրանք կիրականացնեմ եւ ոչ թե Իվանիշվիլիի անձնական կենդանաբանական այգուց, ինչին նա վերածել է Վրաստանի բանտերը, այլ այն խցից, որտեղ օրինակ, նստած է Վանո Մերաբիշվիլին: Կիրականացնեմ Նյու Յորքից, Կիեւից, Վարշավայից, Պրահայից, Տոկիոյից, Անկարայից, ամեն տեղից, որտեղ կմեկնեմ որպես ազատ մարդ»,-հայտարարել է Սահակաշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ