News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խոսում է իր Վրաստան վերադարձի մասին եւ հայտարարում է, որ դա տեղի կունենա ավելի շուտ, քան կարծում է երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կամ նրա վարկատուն: Այս մասին Սահակաշվիլին հայտնել է վրացական լրատվամիջոցներին:

«Երբ ես ներգրավվեցի Ուկրաինայի իրադարձություններում, ես մի քանի անգամ գնացի այտեղ եւ ելույթ ունեցա հարյուր հազարավոր մարդկանց առջեւ, աջակցեցի ուկրաինացիներին: Գիտեմ, թե ինչ հանձնարարություն էր տվել Պուտինը Յանուկովիչին. «Հեռացրու այնտեղից Սահակաշվիլիին եւ եւս մի քանի հոգու»: Հենց այդ ժամանակ հայտնվեց սեւ ցուցակը: Ես այն ժամանակ էլ ասացի, որ Յանուկովիչի սեւ ցուցակը երկար չի ձգի: Այն ձգեց 2 ամիս:

Իսկ որտե՞ղ է հիմա Յանուկովիչը, հիմա նրանք էլ են Յանուկովիչին փնտրում: Այնպես որ Ես ավելի շուտ կգամ Վրաստան, քան կարծում է երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կամ նրա վարկատուն, որը նրան 2 մլրդ դոլար է տվել: Ես հիմա նույնքան լավատեսորեն եմ տրամադրված։, որքան Կիեւի հարցում»,-հայտարարել է Սահակաշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ