News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն առայժմ Հայաստանին չի տեղեկացրել գազի սակագնի  նոր բարձրացման մասին, մարտի  26-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար  Արմեն Մովսիսյանը՝ պատասխանելով հարցին՝ կարող է արդյոք Ռուսաստանում գազի գնի թանկացումն ազդել Հայաստանի վճարած գնի վրա:

Նախարարը չի բացառել թանկացումները, սակայն նշել է, որ ռուսական կողմից պաշտոնական ոչ մի ծանուցում չի ստացվել: «Երբ մենք ինչ-որ բան ստանանք, այն ժամանակ էլ կասենք: Պետք է հասկանանք, թե ինչ թանկացման մասին է խոսքը, ինչ կարող ենք անել», - ասել է Մովսիսյանը: Ամեն դեպքում, հավելել է նա,  նախկին գազային համաձայնագրի հետ հակասություններ չեն լինի:

Հիշեցնենք, որ Հայաստանի համար ռուսական բնական գազի սակագնի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է 2013թ. դեկտեմբերի 2-ին՝ Երեւանում: Գազի սակագինը հազար խմ-ի դիմաց հաստատվել է 189 դոլար՝ առաջիկա հինգ տարում, եւ կապված է Ռուսաստանի  Օրենբուրգի մարզում գազի գործող սակագնի հետ: Հուլիսի 1-ից Ռուսաստանում գազի սակագինը պետք է թանկանա մարզերի համար: Միջին թանկացումը կազմելու է 4,2%:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ