News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը չի պատասխանել Որոտանի կասկադի մասին ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին: Մարտի 26-ին խորհրդարանում ելույթ ունենալով՝ Մովսիսյանը հայտարարել է, որ պատասխանը գրավոր տեսքով կներկայացվի՝ սահմանված ժամկետում, որին մի քանի օր է մնացել: Այն հարցին, թե ինչն է խանգարում պատասխանել հենց հիմա, նախարարը եւս չի պատասխանել:

Պատգամավորի հարցն այն մասին էր, թե ինչ հիմքով էին մասնավորեցվել կասկադի ջրամբարները: «Չէ՞ որ դրանցից երկուսը՝ Տոլորսինն ու Սպանդարյանինը, հանրապետության ռազմավարական ջրային օբյեկտների ցանկում են: Իսկ Հայաստանի՝ «Ջրային ծրագրի մասին օրենքում» ասվում է, որ այդ օբյեկտները մասնավորեցման ենթակա չեն»,-իր հարցը կրկնել է Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ