News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության տնօրեն Մեխակ Ապրեսյանը հույս ունի, որ աստիճանաբար կվերականգնվի Իրանից զբոսաշրջիկների այցելության նախկին ցուցանիշը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ անցյալ տարիների ընթացքում՝ մինչեւ 2011թ.-ը. իրանցի զբոսաշրջիկների թիվն ավելացել է: «2009թ.-ին նրանց թիվը կազմում էր 87 հազար, 2010թ.-ին՝ 120 հազար, 2011թ.-ին՝ 134 հազար: Այնուհետեւ Իրանում արտարժույթի կուրսի ճգնաժամի պատճառով երկրից զբոսաշրջիկների հոսքն անկում ապրեց, ինչն արտացոլվեց նաեւ հայաստանյան ցուցանիշների վրա»,- ընգդծել է Ապրեսյանը: Արդեն 2012թ.-ին, նշել է նա, Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 111 հազար, իսկ 2013թ.-ին՝ 94 հազար:

Մեխակ Ապրեսյանը նաեւ հավելել է, որ այս տարի Նովրուզի տոնակատարությունների ընթացքում Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը կհրապարակվի ապրիլի վերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ