News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եվրամիությանը կոչ է արել գազ գնել ԱՄՆ-ից: AFP-ի փոխանցմամբ, ելույթ ունենալով լրագրողների առջեւ Բրյուսելում, Օբաման հայտարարել է, թե ԵՄ-ն պետք է ամրապնդի իր էներգետիկ անվտանգությունը եւ կարող է ուշադրությունը սեւեռել ԱՄՆ-ից ներմուծման եւ սեփական աղբյուրների վրա:

Նա հայտարարել է, թե այս դեպքում հեշտ լուծումներ չեն լինելու: «Հնարավոր չէ պարզապես եւ անվճար պաշտպանել ինքդ քեզ: Չկան էներգիայի կատարյալ եւ էժան աղբյուրներ»,- ասել է Օբաման ԵՄ Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ հանդիպումից հետո:

ԵՄ տվյալներով, 2011թ. Ռուսաստանից են ներկրվել Եվրամիության գազի 30 եւ նավթի 35 տոկոսը: Այլ խոշոր աղբյուրներ են Նորվեգիան, Ալժիրը եւ Քաթարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ