News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ի հեճուկս Արեւմուտքում Ադրբեջանի ակտիվ քարոզչության՝ Ղրիմի եւ Արցախի միջեւ ոչ մի աղերս չկա: Այս մասին «Ճգնաժամ Ուկրաինայում. ի՞նչ ազդեցություն կարող է այն գործել միջազգային հարաբերությունների վրա» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ Ղրիմի հանրաքվեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականը անխոհեմ էր: «Հայաստանի իշխանությունները չպետք է միջազգային իրավունքի գերակա սկզբունքները շփոթեն դրանց նենգափոխումների հետ եւ անկախ պետության իշխանությանը հարիր վարք պետք է դրսեւորեն», - ընդգծել է Հովհաննիսյանը: Նա նշել է, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանից սկսած՝ բոլոր երկրները ճանաչեն ԼՂՀ-ի անկախությունը:  Ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ Ուկրաինայի ճգնաժամը պետք է լուծվի բացառապես  խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով:

Հիշեցնենք, մարտի 19-ին  Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռախոսազրույց էր կայացել։ Զրուցակիցներն անդրադարձել էին Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ