News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի խորհրդարանի «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Սոբոլեւը հայտարարել է, որ Ուկրաինան բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ՝ ռուսական գազի տարանցման գինը բարձրացնելու շուրջ, հաղորդում է «ՈՒՆՆ»-ն՝ վկայակոչելով BBC-ի ուկրաինական ծառայությունը:

«Գազի գինը համապատասխանում է միջազգային մակարդակին, իսկ տարանցման սակագները չեն համապատասխանում: Դրա համար Ռուսաստանը մեզ չի կարող պայմաններ թելադրել գազի գնի պատճառով: Փաստացի, բանակցություններն արդեն սկսվել են, եւ մենք հայտարարել ենք սակագների բարձրացման անհրաժեշտության մասին»,-ասել է քաղաքական գործիչը:

Միաժամանակ, Սոբոլեւը ընդգծել է, որ գործող երկկողմ համաձայնագիրը թույլ է տալիս վերանայել տարանցման արժեքը:

Իր հերթին՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կանխատեսել է, որ գազի գինը 2014-ի երկրորդ կիսամյակում կկազմի մոտ 480 դոլար (1000 խմ-ի համար): Նա նաեւ հիշեցրել է, որ ապրիլի 1-ից գազն Ուկրաինայի համար կթանկանա այն պատճառով, որ Ուկրաինան ռուսական գազի համար այլեւս զեղչ չի ստանա (նման պայմանավորվածություն եղել է Յանուկովիչի եւ Պուտինի միջեւ):

Ավելի վաղ Էներգետիկայի եւ ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը կանխատեսել է, որ ռուսական գազը Ուկրաինայի համար ապրիլի 1-ից կկազմի 368,5 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ