News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Twitter-ը սմարթֆոնների համար թարմացված հավելվածներ է ներկայացրել ՝ օգտվողի էջում միանգամից մի քանի լուսանկարներ բեռնելու եւ դրանցում ընկերներին նշելու հնարավորությամբ:

Ըստ սոցցանցի ներկայացուցիչների՝  այժմ օգտվողները կարող են լուսանկարներում նշել տասից ավելի մարդու: Ընդ որում, երբ օգտատերը նշում է ընկերոջ պատկերի վրա, նշված մարդն անմիջապես ծանուցում է ստանում այդ մասին: Կարելի է ընտրել մի քանի ընկերոջ, ովքեր կարող են «թեգեր» դնել լուսանկարների վրա, իսկ մյուսներին այդ գործողությունն անհասանելի կլինի:

iOS-ի համար ծառայությունը կարելի է բեռնել մարտի 27-ից, օգտվողները կարող են բեռնել չորսական լուսանկար: Android օգտագործողները պետք է «մի փոքր սպասեն», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ