News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանը հույս ունի վերադարձնել Աբխազիան եւ Հարավային Օսիան: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն՝ գերմանական WDR 5 ռադիոալիքի եթերում, հաղորդում է Deutsche Welle-ն:

Նրա խոսքով՝ Վրաստանը երբեք չի հաշվտի, որ իր տարածքի 20 տոկոսը «Ռուսաստանն օկուպացրել է»:

Աբխազիան եւ Հարավային Օսիան Փաջիկիձեն անվանել է երկու տարածաշրջաններ, որոնք «անկախ չեն, բայց իրենց անկախ են հռչակել, բացի այդ, անտեղ ռուսական զորքեր են տեղակայված»:

Միաժամանակ, Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է հետեւել Ուկրաինայի օրինակին եւ հնարավորինս շուտ Ասոցացման համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ:

«Եվրամիությունը նույնպես հետաքրքրված է, որպեսզի մեզ հետ նման համաձայնագիր կնքի: Այդ հարցում մենք միասնական ենք»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ