News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մոտ ժամանակներս պաշտոնական այցերով Վրաստան կայցելեն Ֆրանսիայի նախագահը, ԵՄ-ի եւ Եվրահանձնաժողովի ղեկավարները, Լեհաստանի վարչապետն ու Դանիայի ԱԳ նախարարը: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:

Գտնվելով Հաագայում՝ միջուկային անվտանգության հարցերով միջազգային գագաթաժողովին, Գարիբաշվիլին վրացի լրագրողներին ասել է, որ «մայիսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Դանիայի ԱԳ նախարար Մարտին Լիդեգորը կայցելեն Վրաստան»:

«Ապրիլին մեր երկիր կայցելեն Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուկսը, ավելի ուշ Վրստան կայցելեն Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպոյը»,-ասել է Վրաստանի վարչապետը՝ հավելելով, որ ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Վրաստանի՝ ԵՄ ինտեգրման գործընթացին, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ