News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս  բարեկամ Քուվեյթի հետ  բազմակողմ հարաբերությունների զարգացմանը, եւ  այդ համատեքստում կարեւորվում  է նաեւ  hումանիտար  ոլորտում փոխգործակցության  խորացումը: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, Քուվեյթի համալսարանի ռեկտոր Աբդ- ալ Լատիֆ Ահմադ ալ-Բադրի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանը:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմեն Գեւորգյանը գոհունակություն է հայտնել ԵՊՀ-ի եւ Քուվեյթի համալսարանի մեջեւ ձեւավորված  արդյունավետ համագործակցության առնչությամբ: «Այս ոլորտում առկա են  հետաքրքիր, հեռանկարային  եւ փոխշահավետ համագործակցության  հնարավորություններ, եւ  առաջիկայում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի ընթացքում կարող ենք  արձանագրել, որ կրթության եւ գիտության  բնագավառում արդեն համագործակցության լավ ավանդույթներ են ձեւավորվել»,-ընդգծել է փոխվարչապետը:

ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը  տեղեկացրել է, որ Քուվեյթի համալսարանի   պատվիրակության այցի շրջանակում  ոչ միայն երկարացվել է ԵՊՀ-ի հետ համագործակցության համաձայնագրի ժամկետը, այլեւ գործակցության սկիզբ է դրվել Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ: Նշվել է, որ Քուվեյթի համալսարանում կրթություն ստացած առաջին չորս ուսանողներն արդեն վերադարձել են, եւս երեքը պատրաստվում են մեկնել առաջիկայում:

Քուվեյթի համալսարանի ռեկտորն իր հերթին արդյունավետ է համարել իրականացվող  ծրագրերը` ընդգծելով, որ քուվեյթական կողմը կարեւորում է ուսանողների եւ դասախոսների փոխանակումը, եւ առաջին արդյունքները երկուստեք գոհացուցիչ են:  Նա տեղեկացրեց, որ հայ գործընկերների հետ քննարկվել են համագործակցությունն ընդլայնելու եւ նոր կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Տպել
Ամենաշատ