News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում նոր ջրամբարների շինարարությունը կարող է դառնալ հերթական հրեշը: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման եւ պահպանման մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ: Օրինագիծը նախատեսում է Սեւանա լճից ջրի բացթողումների վերին շեմը տարեկան 170 մլն խմ-ից հասցնել 240 խմ-ի:

Փաշինյանի խոսքով՝ ոչ մի երաշխիք չկա, որ ջրամբարը կկառուցեն, քանի որ օտարերկրյա դոնորները ցանկացած պահի կարող են հրաժարվել դրա համար վճարելուց: «Մենք հիմք ունե՞նք կառավարությանը հավատալու համար: Այդ նույն կառավարությունը 67 տոկոսով նվազեցրել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի հորիզոնականը: Եվ հանուն ինչի՞: Հանուն իրենց ձկնային բիզնեսի: Իսկ այդ բիզնեսով զբաղվողները նստած են եւ այս խմբակցությունում, եւ մյուսում»,-հայտարարել է Փաշինյանը՝ նշելով իշխող կուսակցությունը: Երկրորդ հասցեատիրոջը նա չհստակեցրեց:

Փաշինյանը նաեւ նշել է, որ 2008-ին կառավարությունը խոստացել է Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարություն սկսել, Իրան-Հայաստան նավթատարի շինարարություն սկսել եւ այլն: «Ոչինչ չի արվել. Ումի՞ց հարցնենք»,-ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ