News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ  պատժամիջոցների երրորդ փուլը: Այդ մասին հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է քաղաքական հարցերով Էստոնիայի փոխարտգործնախարար Կյուլիկե Սիլաստե-Էլլինգը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նա պատժամիջոցների երրորդ փուլն անվանել է «ամենալուրջը»: «Եթե իրավիճակը շարունակի սրվել, տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն, որոնք կանդրադառնան մի քանի սեկտորների վրա՝ գազի, նավթի, էմբարգոյի եւ զենքի»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ առայժմ բարդ է խոսել Էստոնիայի նկատմամբ ազդեցության մասին: «Մի կողմից, գազի 100 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից, ինչը կազմում է մեր էնրեգետիկայի 10-13 տոկոսը: Մենք Ռուսաստանի հետ առեւտուր ունենք, Էստոնիայի միջոցով Ռուսաստանը տարանցիկ առեւտուր է իրականացնում, այնպես որ որոշ ազդեցություններ կարող ենք կանխատեսել»,- ընդգծել է Սիլաստե-Էլլինգը:

Նա նաեւ ավելացրել է. «Նախ, պատժամիջոցների քննարկումների ընթացքում մշտապես խոսվել է այն մասին, որ ԵՄ-ն պետք է առաջարկի փոխհատուցման ինչ-որ մեխանիզմ այն անդամ-պետությունների համար, որոնք առավելապես կտուժեն Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից: Ինչ վերաբերում է էստոնացի գործարարներին, նրանք երբեք պատրանքներ չեն ունեցել, եւ Ռուսաստանի հետ համագործակցության ռիսկերը բիզնես ծրագրի մաս են կազմել»:

Լրագրողների ուղեւորությունն Էստոնիա կազմակերպվել էր Հայաստանում ԵՄ կենտրոնի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ