News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ես գուշակ չեմ, որ ասեմ` խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերը կհասնեն իրենց նպատակին, թե ոչ: Այս մասին այսօր` մարտի 27-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ես գուշակ չեմ: Ամեն դեպքում մեր օրակարգում նման հարց չկա: Նախագահը եւ քաղաքական մեծամասնությունն են կառավարություն ձեւավորում: Մենք պատրաստ ենք ազատ քաղաքական բանավեճի: Ընդդիմադիր ուժերը գործիք չունեն, որ ազատեն, նշանակեն կամ վերանշանակեն վարչապետ, որի մասին իրենք արդեն խոսել են»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» պատրաստվում են ապրիլի 28-ին կառավարությանը անվստահություն հայտնել:

Հիշեցնենք, որ «հրաշալի քառյակ» արտահայտության հեղինակը ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որը մարտի 1-ի հանրահավաքում ոչ իշխանական 4 քաղաքական ուժերին այդպես անվանեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ