News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը, թե իրենք են գալու իշխանության, կատակ է համարում: Այս մասին այսօր` մարտի 27-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը:

«Կարող եմ միայն ասել, որ լավ կատակ է, որ Հայ ազգային կոնգրեսը կարող է գալ իշխանության»,- ասաց նա:

Նշենք, որ ԱԺ քառօրյայի ժամանակ Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ իրենց կուսակցությունն է գալու իշխանության:

Տպել
Ամենաշատ