News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրճատվել է 21-ով, զոհերի թիվը 20-ով, վիրավորներինը 10-ով»,-ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը: Նրա տվյալներով՝ 2009 թվականին գրանցվել է 510 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել են 86 քաղաքացի եւ վիրավորվել 705-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 489 պատահար, որի հետեւանքով զոհվել են 66 եւ վիրավորվել 695 մարդ:

Անդրադառնալով այն խաչմերուկներին, որոնք լուսացույցներով չեն կարգավորվում, ասել է. «Այո կա այդ ցավը, երեւի ժամանակ է պետք, պետք է կարողանանք մեկը մյուսիս զիջենք, հետիոտնին չզիջելու դեպքում վարորդը կտուգանվի 20 հազար դրամով, ընդունում եմ խնդիրը, կհասնենք արդյունքի բոլորս միասին»,-խոստացել է ՃՈ պետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ