News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին մասնակցել է Ստեփանակերտի Վարդան Մամիկոնյան 7 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետությունն այսուհետ էլ կշարունակի իրականացնել զոհված ազատամարտիկների ընտանիքների, Արցախյան պատերազմի առաջին խմբի հաշմանդամների, Պաշտպանության բանակում ծառայող ու արդեն զորացրված զինծառայողների եւ բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացը:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներ Էդգար Արամյանին եւ Վասիլի Սարգսյանին այս գործընթացին մասնակցելու համար՝ այն որակելով որպես հայրենանվեր ձեռնարկ:

Միջոցառմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ