News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուկրաինացի ժողովրդին հղած ուղերձում փորձել է բացատրել այն պատճառները, որոնց համար ԵՄ-ի հետ համաձայնագիրը չստորագրելու որոշում էր կայացվել:

 «Մենք փուլ առ փուլ բարձրացնում էինք աշխատավարձերը, թոշակները, բարեփոխում էինք երկիրը՝ մոտեցնելով եվրոպական ստանդարտներին, պատրաստվում էինք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի եւ ազատ առեւտրի գոտու պայմանագրի ստորագրմանը», -պատմել է Յանուկովիչը եւ նշել, որ երբ համաձայնագրի պայմանների մասին տեղեկությունը հասավ ձեռնարկություններին, նրանք պարզապես ցնցվեցին:

 «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր գյուղատնտեսները բյուջեից տասն անգամ քիչ դոտացիա էին ստանում, քան եվրոպացի գործընկերները, որոնց համար Ուկրաինայի սպառողական շուկան բացվում էր 100 տոկոսով: Արդյունքում մեր ուկրաինացի արտադրողը անմրցունակ էր դառնում: Պետք էր լինելու հեռանալ սեփական սպառողական շուկայից», -  Յանուկովիչի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 «Ռուսաստանը նախազգուշացրել էր, որ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու դեպքում, կպաշտպանի իր շուկան եւ Ուկրաինայի համար կբարձրացնի մաքսատուրքերը՝ վախենալով կրկնակի արտահանումից, - շարունակել է Յանուկովիչը: - Այսպիսով, Ուկրաինայի ձեռնարկությունների համար աշխատանքի դադարեցման իրական վտանգ կար, նշանակում է նաեւ՝ աշխատատեղերի կորստի, դա աղետ է: Ագրոարդյունաբերական համալիրում եւ հարակից բնագավառներում աշխատում է 7 - 8 միլիոն մարդ,  դա Ուկրաինայի աշխատունակ բնակչության պարզապես կեսն է»:

«Մենք պարզապես այլ ելք չունեինք, քան ԵՄ-ի մեր գործընկերներին առաջարկելը եռակողմ բանակցություններ անցկացնել՝ ԵՄ, Ուկրաինա եւ Ռուսաստան ձեւաչափով», - ընդգծել է Ուկրաինայի նախկին նախագահը:

«Ես ստիպված էի դա անել: Նման տարբերակով այդ համաձայնագիրը ես չէի կարող ստորագրել, այն չէր համապատասխանում Ուկրաինայի ազգային շահերին: Այդ համաձայնագիրը երկրին մեծ քանակությամբ անուղղելի ռիսկեր կբերեր», - նշել է Յանուկովիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ