News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ղրիմի բռնակցումը Պուտինի համար միայն դեսերտն է, հիմնական ուտեստը պետք է դառնա ամբողջ Ուկրաինան, վստահ է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Մարտի 27-ին Կիեւի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանը Սահակաշվիլին զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայում  ներկայիս իրավիճակի եւ 1990-ականների սկզբին Վրաստանի իրավիճակի հետ: 

Նախկին նախագահը Ուկրաինայի զինված խմբավորումը համեմատել է Վրաստանի «մխեդրիոնի»  զինված ջոկատների հետ:

«Կարծում եմ՝ ամենաարագ մեթոդը այդ մարդկանց պաշտոնական պետության զինված կառույցներում ինտեգրելը եւ նրանցից զինվորական երդում վերցնելն է: Իսկ մյուսները պետք է տուն գնան, նրանց պարզապես պետք է սոցիալապես վերականգնել», - ասել է Սահակաշվիլին:

Ըստ նրա՝ Ուկրաինան կարող են փրկել արագ եւ արմատական բարեփոխումները, կոռուպցիան արմատախիլ անելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ