News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, այսօր՝ մարտի 28-ին, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մասնակցել է «Կլարա Բարտոն. նաեւ մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսին: Հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանն ու դեսպան Հեֆերնը ընթերցեցին գիրքը 40 երեւանցի աշակերտներին: Այս ընթերցումը եզրափակում է ԱՄՆ դեսպանատան կողմից անցկացվող Կանանց պատմությանը նվիրված մեկամսյա միջոցառումների շարքը, որոնց նպատակն էր նշանավորել կանանց մեծ ներդրումը աշխարհի տարբեր մասերում:

Կլարա Բարտոնը իմաստուն առաջնորդ էր եւ հերոս, ով կերտեց ամերիկյան պատմությունը եւ իր համառ աշխատանքի շնորհիվ արժանացավ միջազգային ճանաչման: Բացի ուսուցիչ եւ ամերիկյան քաղաքացիական պատերազմի տարիներին բուժքույր աշխատելուց, Բարտոնը 1881-ին հիմնադրել է Ամերիկյան Կարմիր խաչը:  19-րդ դարի վերջին այս հրաշալի կնոջ ջանքերի շնորհիվ փրկվեցին ավելի քան 50 000 հայերի կյանքեր:

Գրքի հիմքում Կլարա Բարտոնի կենսագրականն է: ԱՄՆ դեսպանատունը գիրքը անվճար կտրամադրի գրադարաններին եւ դպրոցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ