News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստեղծված իրավիճակում Վրաստանի համար առաջնային պետք է լինեն ցանկացած տեսակի բլոկներից դուրս դիրքորոշումն ու Ռուսաստանի հետ սերտ տնտեսական համագործակցությունը: Այս մասին այսօր «Եվրասիական ընտրություն – 2014» միջազգային կոնֆերանսի ընթացքում հայտարարել է վրացի քաղաքագետ Բադրի Նաչկեբիան:

Թեեւ նա լիովին կիսում է այն գաղափարը, որ Վրաստանը Ռուսաստանի հետ պետք է լավագույն հարաբերություններն ունենա, Եվրասիական միությունը ըստ նրա, այս փուլում, ավելի շուտ չի լինի այն շողը, որի կձգտեն: «Դրա համար Վրաստանը բազմաթիվ պատճառներ ունի, թեկուզ հենց չլուծված տարածքային խնդիրները: Մեզ համար այդ տարածքները ոչ թե հողի ինչ-որ մաս են, այլ մեր հայրենիքի մի մասն են»,-ընդգծել է նա:

Նա ընդգծել է, որ Վրաստանը պետք է «ոսկե միջինը» փնտրի: Ներկայումս Վրաստանի յուրաքանչյուր ղեկավար պետք է պրագմատիզմի վերաբերյալ սեփական մոտեցումն ունենա, քանի որ այսօր աշխարհը մոտեցել է այն փուլին, երբ մինչեւ ամենասարսափելի հակամարտությունը մի քայլ է մնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ