News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մարտի 28-ին, ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանին եւ «Պեռնո Ռիկար» ընկերության մի խումբ ներկայացուցիչների:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռնարկության կողմից Արցախում իրականացված աշխատանքներին եւ անելիքներին առնչվող հարցեր:

Երկուստեք կարեւորվել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, որի համար առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ