News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ին Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանում սահմանապահները ձերբակալել են Հայաստանի երեք քաղաքացու, որոնք Հռոմ էին մեկնում: Նրանց փաստաթղթերն ստուգելիս՝ հայտնաբերել էին Հունաստանում կեցության իրավունքի մասին կեղծ փաստաթղթեր, ինչպես նաեւ Ուկրաինայում գրանցման ժամկետի խախտում: Այս մասին այսօր հայտնում է segodnya.ua-ը՝ վկայակոչելով սահմանապահ ծառայության մամուլի ծառայությանը:

Մեկ օր առաջ սահմանապահները ստուգման համար կանգնեցրել էին 47-ամյա մի ուղեւորի, որը ժամանել էր Ստամբուլից: Տղամարդը Լատվիայի քաղաքացու անձնագիր էր ներկայացրել, սակայն սահմանապահները նկատել էին, որ փաստաթուղթը կեղծ է:

Արդյունքում պարզվել է, որ իրավախախտը Վրաստանի քաղաքացի է:  800 ԱՄՆ դոլար արժողությամբ փաստաթուղթը նա ձեռք էր բերել Սթոքհոլմ հասնելու համար: Վրացին պատմել է, որ ինքն առաջ այդտեղ աշխատում էր, սակայն  փախստականի կարգավիճակ չէին տվել:  Ուղեւորը հետադարձ չվերթով ուղարկվել է ելքային երկիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ