News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնացի ինժեներները նախատեսում են 2020թ.-ին ավարտին հասցնել նոր հզոր համակարգչի ստեղծման աշխատանքները, որը կկարողանա մեկ վայրկյանում քվինտիլիոն հաշվարկներ կատարել:

Ճապոնիայի պետական Ռիկեն հետազոտական ինստիտուտի ինժեներները նոր սերնդի համակարգիչ են ստեղծում: Այն 100 անգամ ավելի հզոր կլինի, քան գործող «Քեյ» համակարգիչը, որն աշխարհում հաշվողական համակարգերի շարքում 4-րդ տեղն է զբաղեցնում:

Նախագծի համար տրամադրվելու  140 մլրդ իեն(մոտ 1,37 մլրդ դոլար), որն ավարտին հասցնել նախատեսվում է 2020թ.-ին:

Առաջատար դեր կատարում են Ռիկենի մասնագետները, սակայն կարող են ներգրավվել նաեւ այլ մասնագետներ ու ներդրողներ: Գոյություն ունեցող «Քեյը» կշարունակի գործել. Ճապոնացի գիտնականների նոր «համակարգչային ուղեղը» կտեղադրեն արհեստական Պորտ Այլենդ կղզում:

Նախատեսվում է, որ նոր համակարգիչը մեկ վայրկյանում քվինտիլիոն հաշվարկներ կկատարի, ինչն էապես գերազանցում է ոլորտի առաջատար «Տյանհե-2» համակարգչին:

Ճապոնացի գիտնականներն իրենց նոր նախագծի հետ մեծ հույսեր են կապում. նրանք հույս ունեն, որ համակարգիչը կօգնի հնարավոր տարերային աղետների սցենարների մոդելավորման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ