News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օգտվողները պետք է հրաժարվեն Windows XP օպերացիոն համակարգից եւ անցնեն ՕՀ-ների նոր տարբերակներին: Նման նախազգուշացմամբ է հանդես եկել Եվրոպոլը, քանի որ  Microsoft ընկերությունը 2014 թ. ապրիլի 8-ից դադարեցնում է հին համակարգի պաշտոնական սպասարկումը: 

«Դա նշանակում է, որ անվտանգության տեսակետից թույլ կետերն անպաշտպան են մնալու, որը համակարգիչները խոցելի կդարձնի հաքերների հարձակումների համար: Քանի որ Windows XP-ն աշխարհում հայտնիությամբ երկրորդ օպերացիոն համակարգն է (Windows 7-ից հետո), հավանական զոհերի քանակը լուրջ մտահոգություն է առաջացնում», - ընդգծել են Եվրոպոլում, հայտնոմ է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Եվրապոլը նշում է, որ չարագործներն այժմ համակարգը կոտրելու բազմաթիվ հնարավորություններ կունենան, իսկ փորձագետներն ավելի մտահոգված են, քանի որ Microsoft-ը կշարունակի անվտանգության թարմացումներ թողարկել աջակցվող տարբերակների համար:  Հաքերներն էլ նոր տարբերակներում ուղղված թույլ կետերը չհայտնաբերելով` կփորձեն դրանք փնտրել չաջակցվող Windows XP-ում, վստահ է ԵՄ-ի ոստիկանական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ