News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ամերիկյան General Motors կոնցեռնը ամբողջ աշխարհից հետ է կանչում եւս մեկ միլիոն մեքենա` խնդիրների պատճառով: Ստուգումները ցույց են տվել, որ անսարքությունները հարյուրավոր պատահարների եւ 12 մարդու մահվան պատճառ  էին դարձել:

Ընկերությունը հայտնում է, որ հետ կանչված մեքենաներում` արտադրված հիմնականում 2007-2011թթ. եւ վաճառված ԱՄՆ-ում, շարժիչը գործարկող սարքավորումները կարող էին դառնալ բոլոր էլեկտրոնային համակարգերի անջատման պատճառ: 

Փետրվարին GM-ը հրամայել էր հետ կանչել 1,6 միլիոն հին մոդել, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:
Կոնցեռնին սպառնում է նաեւ քննություն` մեկ այլ խափանման պատճառով հետկանչի համար: Խոսքն անվտանգութան բարձիկների համար պատասխանատու  սարքերի մասին է, որոնց սխալ աշխատանքը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ