News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անրի Մատիսի, Պաբլո Պիկասոյի եւ Ֆերնան Լեժեի կտավները Նյու Յորքի Sotheby's աճուրդի թոփ լոտեր կդառնան։
Մայիսի 7-ին կայանալիք աճուրդի մարգարիտը կդառնա Մատիսի 1924թ. Նիցցայում նկարված  «Առավոտյան սեանս» կտավը։ Դրանում պատկերված է նկարչի մուսա, նկարիչ Հենրիետա Դարիկարերը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Կտավի երկրորդ տարբերակը գտնվում է նյույորքյան մետրոպոլիտեն-թանգարանում։ Սակայն այնտեղ նստած նկարող  Դարիկարերի կողքին մերկ բնորդուհի է։ Ակնկալվում է, որ «Առավոտյան սեանս» կտավը  կվաճառվի 20-30 մլն դոլարով։

Մեկ այլ ֆավորիտ է Պիկասոյի «Փրկություն» կտավը (1932), որում հանգստացողները փրկում են գետում խեղդվող կնոջը։ Sotheby's-ն ակնկալում է դրանից ստանալ   14-18 մլն դոլար։

Հաջորդ հայտնի ստեղծագործությունը կուբիզմի հիմնադիր Ֆերնան Լեժեի «Երկու ֆիգուրները եւ ծաղիկը» կտավն է՝ արված 1940-ականներին։ Կտավի գնահատված արժեքը 3-5 մլն դոլար է։

Բոլորի երեք կտավները աճուրդի է հանել ԱՄՆ-ից մի հավաքածուատեր, որի անունը չի հաղորդվում։


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ