News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը երեկ՝ մարտի 28-ի երեկոյան, ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը եւ կրակահերթ բացել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմրաղբյուր գյուղերի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ կրակոցները սկսել են ժամը 22.00-ից եւ տեւել մինչեւ 01.00-02.00-ն: «Կրակել են նաեւ մեծ տրամաչափի գնդացիրներով, հայկական կողմը պատասխանել է, բարեբախտաբար, զոհեր, վիրավորներ չկան: Բայց մինչեւ կրակահերթ չի եղել, հակառակորդը չի զսպվել»,- ասաց մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ սահմանամերձ գյուղերում նյութական վնասներ են եղել:

Երեկ երեկոյան հակառակորդը կրակել է նաեւ Արցախի որոշ հատվածների ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ