News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լիբանյան Բերյութում տեղի է ունեցել նորաձեւ հագուստի ցուցադրություն մահմեդական վերնախավի համար: «Մարկ Հաշեմ գալերի»-ի ցուցասրահում մասնակցուհիները հայտնվում էին ասեղնագործած գլխաշորերով ու գոտիներով, հագուստի թեւերը կոկիկ ծածկում էին ձեռքերը, դեմքերը ծածկված էին նուրբ շղարշներով:

Լիբանանցի դիզայներ Ռուլա Ալյամիի առաջարկած խսիտ կանոնների հավաքածուն նախատեսված է մահմեդական վերնախավի համար: Նրա խոսքով՝ սա նոր հայեցակարգ է «ալիա» անվամբ (բարձր նորաձեւություն): Ռ. Ալյամին հետ չի կանգնում դարավոր ավանդույթներից, սակայն առաջարկում է նոր լուծումներ: Նրա բացառիկ հագուստները բազմաթիվ երկրպագուհիներ են գտնում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մեկ այլ դիզայներ՝ Հուսեին Բազազան հանդիսատեսի ուշադրությունը գրավել է մետաքսե վերնազգեստներով, շերտավոր շրջազգեստներով ու շալերով: Ինչպես եւ Ռ.Ալյամին, նա տարբերվում է գույների ներդաշնակ համադրությամբ, բացի այդ բնորոշ է կոճակների անհամաչափ դասավորությունը եւ ժանյակե հատվածները:

Գլխարկների ու գլխաշորերի մասով մասնագիտացել է Ռայա Մորկուսը: Նրա հավաքածուի մեջ են ընդգրկվել նաեւ տաբատներ, որոնք թույլ են տալիս կանանց կրել միայն մի քանի մահմեդական երկրներում: Դիզայները գերադասում է կապույտ եւ զմրուխտե գույները:

Լողազգեստներով զարմացրել է Ամալ Ահարին, ով տեղական լրատվամիջոցների համաձայն, ռիսկի է դիմել «կամուրջ գցել պահպանողականության ու նորարարության միջեւ»: Պատվերներ ստանում է Բրազիլիայից, Մայամիից, Լոս-Անջելեսից, Մոնակոյից եւ Սեն-Տրոպեից: Դրանք լայնորեն տարածված են նաեւ Պարսից ծոցի երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ