News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը դատապարտել է «Աջ սեկտորի» ակտիվիստների ճնշումը Գերագույն Ռադայի վրա:

«Խորհրդարանի այդ կերպ ահաբեկումները հակասում են ժողովրդավարական սկզբունքներին եւ օրենքի գերակայությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Քեթրին Էշթոնը կոչ է արել «Աջ սեկտորին» եւ մյուս կողմերին զերծ մնալ բռնության սպառնալիքներից: «Նրանք անհապաղ պետք է չգրանցված զենքը հանձնեն իշխանություններին»,- հայտարարել է նա:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաեւ նշել է, որ անհրաժեշտ է Ալեքսանդր Մուզիչկոյի մահվան հանգամանքների օբյեկտիվ հետաքննություն անցկացնել եւ ողջունել է այդ առթիվ ժամանակավոր քննչական հանձնաժողովի ստեղծումը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, «Աջ սեկտոր» կազմակերպության ակտիվիստները մարտի 27-ի երեկոյան Կիեւոմ գրոհել էին Գերագույն Ռադայի շենքը: Հավաքվածները պահանջում էին ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականն ու տրիբունալ նրա եւ պաշտպանության նախկին նախարար Իգոր Տենյուխի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ