News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նրանց համար, ովքեր արդեն բուժվել են ալկոհոլի կախվածությունից, ամերիկյան Վիսկոնսին նահանգի գիտնականները մշակել են փորձնական սմարթֆոն-ծրագիր, որը խափանում է դարձյալ խմելու փորձերը:

Սթափության ինքնատիպ վերահսկիչն ամեն կերպ պաշտպանում է տիրոջն ու թույլ չի տալիս դարձյալ խմել, նշում է The Daily Mail-ը: Ծրագիրն ամեն օր ոգեւորող հաղորդագրություններ է ուղարկում եւ, որ ամենակարեւորն է, GPS-ի օգնությամբ ուսումնասիրում է ավանդական դարձած բարեր տանող ճանապարհները, որոնցով նախկին հարբեցողը ժամանակին անցել է, խոչընդոտում է փորձերին վերադառնալ այդ հաստատություններ: Բարին կամ գինիների խանութին մոտենալու դեպքում, ծրագիրը ձայնային ազդանշան է միացնում ու նախազգուշացնում տիրոջը:

Բացի այդ, ծրագիրը մուտք է ապահովում աջակցության օնլայն խմբերին եւ ալկոհոլային կախվածությունից բուժման հարցերով խորհրդատուներին: Ծրագիրն ունի նաեւ «տագնապի կոճակ», որը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բժշկին կամ ընկերոջ ծանուցում կուղարկի շտապ օգնության համար,հաղորդում է Russia Today-ը:

Կոճակը հնարավորություն կտա մարդուն մեկ ակնթարթում ուշքի գալ, եթե նա զգա ուր որ է չի դիմանա: Ծրագիրն ակնթարթորեն տարբեր հղումներ է առաջարկում: Մշակողների կարծիքով, ծրագիրը նոր խոսք է ալկոհոլիզմի բուժման գործում, որը կօգնի բժիշկներին եւ հիվանդներին յուրաքանչյուր օր վերահսկել դրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ