News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոն միջոցների որոնման նպատակով մեկնել է նավթային էմիրություններ: Ինչպես հաղորդել են քաղաքային ադմինիստրացիայում, առաջին «դոնոր» պատրաստ է դառնալ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը: Նրա ընտրությանն են ներկայացրել 9 օբյեկտներ, որոնք շտապ վերանորոգման կարիք ունեն: Դրանց թվում է Ցուցահանդեսների պալատը, որի վերանորոգման համար 1,3 մլն եվրո է պահանջվում, Կոլիզեումի մոտակայքում գլադիատորների մարզասրահի համար ավելի քան 2 մլն եվրո է պահանջվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քաղաքապետարանում վերանորոգման ենթակա հնագիտական նոր գոտիների մի շարք նախագծեր են դրված՝ 1,5 մլն եւ 2,5 մլն եվրո արժողությամբ եւ այլն: Առանց հովանավորության չի հաջողվի ավարտին հասցնել Օգոստոսի դամբարանի վերանորոգումը, որը նախատեսվում է բացել կայսեր մահվան 2000-րդ տարելիցին: Աշխատանքներն ավարտին հասցնելու համար կպահանջվի 4 մլն եվրո, նույնքան գումար է հարկավոր Ալեսանդրինի հնագիտական պեղումների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ