News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կուբացի նկարիչ Էսեկյել Սանչես Սիվան որոշել է կյանքի տեւողությամբ կտավ ստեղծել. նա չընդհատվող նկարներ է նկարում 10 սմ լայնության ժապավենի վրա ու միավորում է դրանք մեկ մեծ փաթույթում: Գլուխգործոցն անվանվում է  «Առանց սահմանների»: Այս պահին նկարիչը 1,2 կմ երկարությամբ նկար է նկարել: Լրագրողների այն հարցին, թե երբ է ավարտելու նկարը, նկարիչը պատասխանել է. «Երբ դադարեմ մտածել: Ինչպես եւ խոստացել եմ, նկարը սահմաններ չունի»:

Էսեկյելը գերադասում է առավոտյան ստեղծագործել: Նրա խոսքով՝ չգիտի, որտեղ տեղ կգտնի իր անվերջանալի ստեղծագործությունը, սա երազում է տեսնել էայն Նյու-Յորքի ժամանակակից արվեստների թանգարանում կամ Չինաստանում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

49-ամյա նկարիչը ծնվել է Անթիլիայում Կուբայի հյուսիս-արեւելքում, նկարում է մանկությունից: Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Կանադայում, Իսպանիայում եւ ԱՄՆ-ում: Նկարչի կտավները հանդիպում են նաեւ Ռուսաստանի ինտերնետ-պատկերասրահներում: Այս պահին նա ապրում եւ ստեղծագործում է Հավանայից արեւմուտք ընկած Արտեմիսա նահանգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ