News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական պլանշետներն անսպասելի եւ շատ հաճելի անակնկալ են դարձել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համար, մարտի 29-ին Երեւանում կազմակերպված ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովում հայտարարել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան:

«Իսկ հետո մենք իմացանք, որ այդ պլանշետներում շուտով ներդրվելու է հայկական օպերացիոն համակարգ: Դա կրկին ապացուցում է, որ ՀՀ տնտեսությունը դառնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ գրավելու վայր», - նշել է Վալովայան:

Հենց այդ պատճառով էլ, հավելել է նա, ընդհանուր սահմանի բացակայությունը ինտեգրման համար խնդիր չէ: Օրինակները բազմաթիվ են՝ Հունաստանը՝ նախքան  2007թ. ԵՄ ընդլայնումը, եւ EFTA-ն, եւ CEFTA-ն: «Այնպես որ, ընդհանուր տարածքում կարելի է լինել նաեւ առանց ընդհանուր սահմանի», - նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ