News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը Եվրամիություն է արտահանում հիմնականում հումքային ապրանքներ, իսկ Մաքսային միություն՝ պատրաստի արտադրանք: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը մարտի 29-ին Երեւանում կազմակերպված ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովում:

Հայաստանի արտահանած 20 հիմնական ապրանքները կազմում են արտահանման 87 տոկոսը: Այդ 87 տոկոսի կեսը հումքն է, որ գնումէ  Եվրամիություն: Մաքսային միություն արտահանումն ավելի քիչ է, բայց դրանք հիմնականում պատրաստի ապրանքներ են, ընդ որում՝ իրացման լավ շանսերով:

«Պատրաստի ապրանքների առավելությունը նրանում է, որ դրանք ավելի քիչ են ենթարկվում գնային տատանումներին: Իսկ մեր արտահանման անկանխատեսելիության վրա այժմ լրջորեն ազդում է հումքային ապրանքների տատանողականությունը»,- հայտարարել է Արամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ