News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը 2015թ.-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը չի կապի Ղրիմի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Արտաքին քաղաքականության հարցերով ամերիկյան խորհրդում(American Foreign policy council) Եվրոպայի ու Եվրասիայի տարածաշրջանի առաջատար մասնագետ Ուեյն Մերին: Եթե ԱՄն-ի կառավարությունը Հայոց ցեղասպանության կապակցությամբ ինչ-որ կարծիք հայտնի, դա պայմանավորված կլինիպատմական փաստերով եւ ուրիշ ոչ մի հանգամանքի հետ կապ չի ունենա, հատկապես Ղրիմի հետ:

Նրա կարծիքով՝ Հայաստանի դիրքորոշումը Ղրիմի կապակցությամբ դժվար թե ինչ-որ մեկին զարմացներ: «Սա ինչ-որ կերպ կխաթարի Հայաստանի հարաբերությունները եվրոպական որոշ կառավարությունների հետ, եւ, իհարկե, Միացյալ Նահանգների հետ: Ես գիտեմ, որ մեր դեսպան Ջոն Հեֆրին բավական կտրուկ է արտահայտվել Հայաստանի գործողությունների վերաբերյալ»,- հայտարարել է նա: Այնուամենայնիվ, վաղ է խոսել այն մասին, թե ինչպես կարող է իրավիճակն ազդել Վաշինգթոնի ու Երեւանի հարաբերությունների վրս, հավելում է փորձագետը: Նրա կարծիքով՝ դժվար է զուգահեռներ անցկացնել Ղրիմի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ:

ԱՄՆ-ի համար խնդիրը կայանում է Կոսովոյի անկախությունը պաշտպանելու մեջ, հավելել է նա: «Սա միջազգային նախադեպ դարձավ, որը Ռուսաստանը շատ էր ցանկանում օգտագործել Ղրիմի դեպքում՝ նույնիսկ եթե այդ երկու դեպքերն ամենեւին էլ նման չեն»,- հավելել է Մերին:

Ինչ վերաբերում է Ղարաբաղին, այժմ խնդիրը կապված է ոչ այնքան կարգավիճակի հետ, որքան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաձգվող պատերազմի հետ, հավելել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Հայաստանը դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ բանաձեւին 10 այլ երկրների հետ միասին: Բանաձեւն ընդունվեց 100 կողմ եւ 58 ձեռնպահ ձայների պայմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ