News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կարող է հարձակվել ոչ միայն Ուկրաինայի, այլ նաեւ Լոնդոնի ու Նյու-Յորքի վրա: Այդ մասին «Washington Post»-ի իր հոդվածում գրել է Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը: Նրա կարծիքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիան Սառը պատերազմից հետո հաստատված աշխարհակարգի նկատմամբ վստահության վերջն էր, որը հենվում էր պետական սահմանների անձեռնմխելիության եւ ընդհանուր արժեքների հանդեպ հավատի վրա: Այնուամենայնիվ՝ կոպիտ ուժի կիրառումն օրինական է դառնում գրել է նախագահ Իլվեսը:

Դոնեցկում, Կիեւում եւ Ղրիմում տեղի ունեցող իրադարձություները նոր կարգավիճակ շնորհեցին Ռուսաստանի հետ միջազգային հանրության հարաբերություններին: Ռազմական ներխուժման՝ «հայրենակիցներին» պաշտպանելու համար արդարացումը  հիշեցնում է 1938թ.-ին Սուդեթի գրավման փաստարկները: ԱՄՆ-ի եւ Եվրամիության առաջնորդների համար չերչիլյան պահն է հասել, հավելել է նա: Պատասխանը պետք է ուժեղ ու արագ լինի:

Նշենք, որ Չերչիլը Մերձբալթիկայում խորհրդային զորքերի հաստատումը 1940թ.-ին արդարացրեց որպես քայլ նացիստական ուժերից պաշտպանվելու համար: Այդ մասին Իլվեսը չի հիշեցնում:

ՆԱՏՕ-ն պետք է պաշտպանի իր անդամներին եւ իր տարածքը: Ռուսական պաշտոնական լրատվամիջոցներում պատերազմական խուճապ է սկսվել: ՆԱՏՕ-ի հիմնական պարտականությունների հանդեպ ուշադրությունը պետք է Ուելսում սեպտեմբերին կայացող գագաթաժողովի հիմնական նպատակը լինի: ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր պետք է ՀՆԱ-ի 2 տոկոսը ծախսի պաշտպանության վրա: Սա շատ կարեւոր է, հավելել է Էստոնիայի նախագահը:

Ռուսաստանը, հավելել է նա, շարունակում է սասանել Ուկրաինայի քաղաքական ու տնտեսական իրավիճակը: Արեւմտյան պետությունների շահերից է բխում տնտեսապես օգնել Ուկրաինային այնպես, ինչպես Վրաստանին եւ Մոլդովային:

Ռուսաստանի պրակտիկան արտասահմանում անձնագրեր շնորհել էթնիկ ռուսներին անընդունելի արդարացում է ռազմական ագրեսիայի համար: Այն, ինչ կատարվեց Ուկրաինայում, Վրաստանում, կարող է կրկնվել Պրահայում, Լոնդոնում կամ Բրուքլինում, համարում է Իլվեսը:

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում՝ այդ թվում նաեւ ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ