News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ-ադրբեջանական սահմանին երեկ՝ մարտի 30-ին, համեմատաբար հանգիստ վիճակ էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Երկու օր է՝ համեմատաբար հանգիստ վիճակ է, քիչ են կրակել եւ քանի որ նպատակային կրակոցներ չեն եղել, չենք պատասխանել: Երեկ, օրինակ՝ 26 անգամ են կրակել»,-ասաց մամուլի քարտուղարը:

Նա նշեց, որ հայկական կողմից զոհեր, վիրավորներ չկան:

Հիշեցնենք, որ շաբաթվա վերջին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված էր, հակառակորդը ինտենսիվորեն խախտում էր հրադադրի ռեժիմը, կրակում էր նույնիսկ մեծ գնդացիրներով եւ մինչեւ պատասխան չէր ստանում, չէր դադարեցնում կրակոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ