News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինական ճգնաժամի արդյունքում ԵՄ-ն կվերանայի «Արեւելյան գործընկերության» երկրների հանդեպ քաղաքականությունը, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը  Frankfurter Allgemeine Zeitung թերթի հետ հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն չի դադարում ձգտել հարեւան երկրների հետ սերտ համագործակցության:  ««Արեւելյան գործընկերության» երկրների  հետ սերտ համագործակցության  մեր առաջարկը նախկինի պես արդիական է, - հայտարարել է Շտայնմայերը` հավելելով. – Մեր քաղաքականությունը համապատասխան կերպով պետք է արձագանքի քաղաքական իրողություններին:  Մենք մեր արեւելյան հարեւաններին չենք ստիպի «կամ-կամ» սկզբունքով որոշումներ կայացնել:

Նշենք, մարտի 31-ին Գերմանիային, Ֆրանսիայի եւ Լեհաստանի արտգործնախարարները կքննարկեն  արեւելյան հարեւանների հետ համագործակության այն ձեւաչափը որով նրանց չեն ստիպի ընտրություն կատարել ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարարը քննադատել էր Բրյուսելին այն բանի համար որ վերջինիս քաղաքականությունը Ուկրաինան Յանուկովիչի գլխավորությամբ մղեց Ռուսաստանի գիրկը, հայտնում է  Deutsche Welle-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ